Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Լոնդոնում կկանգնեցնեն Թետչերի արձանը

Լոնդոնում կկանգնեցնեն Թետչերի արձանը
11.04.2013 | 10:36

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է քաղաքի կենտրոնում տեղադրել նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի արձանը։ Հիշեցնենք, որ վերջինս մահացել է երկուշաբթի 87 տարեկան համակում։ Քաղաքապետը հրահանգել է արձանի համար համապատասխան վայր գտնել։
2007 թվականին Թետչերի արձանը տեղադրվել էր Վեսթմիսթերյան պալատում, որտեղ անցկացվում են բրիտանական խորհրդարանի նիստերը։

Դիտվել է՝ 2464

Մեկնաբանություններ